ԱՄՆ-ը դիմել է Եվրոպային․ ի՞նչ կլինի, եթե ռուս-ուկրաինական կարգավորման բանակցութունները ձախողվեն

ԱՄՆ-ը դիմել է Եվրոպային․ ի՞նչ կլինի, եթե ռուս-ուկրաինական կարգավորման բանակցութունները ձախողվեն

Միացյալ Նահանգները կարծում է, որ իր եվրոպացի գործընկերների համար կարևոր է հասկանալ, որ Վաշինգտոնը չի պատրաստվում տարիներ շարունակ մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին, «Fox News»-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանդիպումներ չեն անցկացնի՝ քննարկելու նմանատիպ այլ իրադարձություններ։

«Մենք դա չենք անելու մեկ տարի։ Հանդիպումների վերաբերյալ հանդիպումներ չենք ունենալու։ Մենք չենք պատրաստվում, գիտե՞ք, սպասել, հուսալ ու մեծ ջանքեր գործադրել զուտ ջանքերի համար, երբ կա պատերազմի վերջնական փուլ, որը զինադադարն է, որը կարող է տեղի ունենալ անմիջապես»,- ընդգծել է դիվանագետը։


ԱՄՆ-ի դուրս գալը Ուկրաինայի բանակցություններից կկործանի խաղաղության հույսերը, գրել է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սկսում է կասկածել՝ արժե՞ արդյոք շարունակել բանակցությունները՝ հաշվի առնելով փակուղային իրավիճակը։

Նա նաև մտավախություն ունի, որ այս պատերազմը շուտով կարող է կապվել անձամբ իր հետ։

ԱՄՆ-ի՝ որպես միջնորդ հանդես գալուց հրաժարվելն ավելի պատրանքային կդարձնի խաղաղության հեռանկարները. ոչ մի այլ պետություն նման ազդեցություն չունի երկու կողմերի վրա, գրել է գործակալությունը։

Վաշինգտոնի ապագա քաղաքականությունը կարող է գնալ երկու ուղիներից մեկը՝ կա՛մ շարունակական աջակցություն Կիեւին և պատժամիջոցների ճնշում Մոսկվայի վրա, կա՛մ Ուկրաինային տրամադրվող օգնության ամբողջական կրճատում: