Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել․ հոսանքազրկված է եղել նաև Աբխազիան

Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել։
«Կավկասիոնի» էլեկտրահաղորդման գծի անջատման պատճառով Թբիլիսիում և մի շարք այլ շրջաններում առավոտյան մոտ մեկ ժամ հոսանք չի եղել, գրել են ԶԼՄ-ները։
Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով չեն աշխատել Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը եւ Ինգուրի հիդրոէլեկտրակայանը։ Այժմ բաժանորդների մեծ մասի էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։
Վթարի հետանքով հոսանքազրկված է եղել նաև Աբխազիան։