Ռազմական ծանր տեխնիկան շարժվում է դեպի Կարմիր հրապարակ՝ Հաղթանակի շքերթի համար (տեսանյութեր)

Ռազմական ծանր տեխնիկան շարժվում է դեպի Կարմիր հրապարակ՝ Հաղթանակի շքերթի համար (տեսանյութեր)

Մոսկվայի Կարմիր հրապարակ է ժամանում ռազմական տեխնիկա՝ Հաղթանակի շքերթի համար, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Հրատարակության տվյալներով՝ շքերթին մասնակցող անձնակազմերը հայտնել են իրենց պատրաստության մասին, և շարժիչները արդեն գործարկվել են։ Լրատվամիջոցների աշխատողներին սաղավարտներ են բաժանել։

Այս տարի Հաղթանակի շքերթին երեք անգամ ավելի շատ ռազմական տեխնիկա կլինի՝ նախորդ տարվա համեմատ։ Մայրաքաղաքի կենտրոնում կցուցադրվեն նաև մեքենաների նոր մոդելներ, որոնք առաջին անգամ կմասնակցեն շքերթին։

Տեսանյութերն՝ այստեղ