Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բարձր ձայնը կարող է առաջացնել լսողության ակնթարթային կորուստ․ զգուշացում բժշկից

Blog Image

Որոշ ձայներ կարող են առաջացնել սուր ակուստիկ վնասվածք և, որպես արդյունք, լսողության ակնթարթային կորուստ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է օտոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Վլադիմիր Բելիկովը։

Ըստ Բելիկովի՝ բարձր հաճախականության ձայները լսողության համար ավելի վտանգավոր են, քան ցածր հաճախականության ձայները: «Բարձր հաճախականության ձայների մշտական ազդեցությունը կարող է ոչ միայն հանգեցնել լսողության կորստի, այլև առաջացնել գլխացավեր, գլխապտույտ, հոգնածություն և քնի խնդիրներ: Շատ բարձր ձայնի մեկ ազդեցությունը, օրինակ՝ պայթյուն կամ կրակոց, կարող է առաջացնել սուր ակուստիկ վնասվածք և լսողության ակնթարթային կորուստ», - բացատրել է օտոլարինգոլոգը։

Բժիշկընշել է, որ աղմուկի երկարատև ազդեցությունը նույնպես վտանգավոր է լսողության համար, օրինակ՝ աղմկոտ վայրում աշխատելը կամ աշխատանքի վայրում, ականջակալներով բարձր ձայնով երաժշտություն լսելը։

«Սա կարող է հանգեցնել լսողության մշտական կորստի՝ նյարդային բջիջների վնասման պատճառով»,- պարզաբանել է մասնագետը։

Աղմուկից առաջացած լսողության կորուստը չի կարող բուժվել ո՛չ կոնսերվատիվ բուժմամբ, ո՛չ էլ վիրահատական միջամտությամբ։

Send