Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սամվել Շահրամանյանը կկալանավորվի՞․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում. լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատել էին ՔԿ-ից: 

Ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք գործի շրջանակներում հնարավոր է, որ Շահրամանյանին կալանավորեն. այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի հետ։

«Ես թույլ չեմ տա, որ Սամվել Շահրմանյանին կալանավորեն, նա չի արել ինչ-որ մի բան, որի համար իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի»,- շեշտեց Երիցյանը։ 

Նրա խոսքով, վարույթի շրջանակներում Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա, իսկ վկան կալանավորման կամ ձերբակալման ենթակա անձ չի։ «Ազատությունից նրան զրկելու վերաբերյալ տարածված տեղեկություններն իրականության հետ որևէ կապ չունեն»,- նշեց փաստաբանը։

Երիցյանը հավելեց, որ 4 հարցաքննություն է եղել, և դեռ 4–ն էլ պետք է լինի, որոնք պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով։

Նկատենք, որ Արցախի նախագահի հարցաքննությունները տարօրինակ կերպով համընկան այն շրջանի հետ, երբ Արցախի ԱԺ-ն պետք է Արցախի նախագահ ընտրի: Հիշեցնենք, Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացավ մայիսի 21-ին, եւ որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, եւ Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։ 

Իսկ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Մեր տեղեկություններով՝ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Մարիաննա Արամյան

Send