Վրացական համարներով մեքենաների հարցի լուծման մի քանի տարբերակ ունենք․ ՊԵԿ փոխնախագահ

Թեթև մարդատար մեքենաները ներմուծվում են Հայաստան մեկ տարի ժամկետով, բայց լինում են դեպքեր, որ այդ 365 օրվանից հետո մեքենաները մնում են Հայաստանում, ուստի Կառավարությունը տարբերակներ է քննարկում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ 

Նրա խոսքով՝ այս պահին, ըստ էության, վերջնական լրամշակված առաջարկ չկա, քննարկումներ են ընթանում։

«Բայց խոսքն արդեն Հայաստանում գտնվող մեքենաների մաքսազերծման մասին չէ։ ՊԵԿ առաջարկը վերաբերել է ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն կանխիկ գումարով դեպոզիտը՝ որպես ապահովում ներկայացնելուն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։