Քրիստիննե Գրիգորյանը հեռանում է ՄԻՊ պաշտոնից. ԱԺ-ն ստացել է դիմումը

Քրիստիննե Գրիգորյանը հեռանում է ՄԻՊ պաշտոնից. ԱԺ-ն ստացել է դիմումը

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին MediaHub-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նա որպես ՄԻՊ է ընտրվել միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նախորդ տարվա հունվարի 24-ին։

Նշենք, որ իր դիմումը Գրիգորյանը կարող է հետ վերցնել այն ներկայացնելուց հետո տասն օրվա ընթացքում։ Եթե դիմումը հետ չվերցնի, ապա առաջիկա մեկ ամսվա ընթացքում նոր պաշտպանի ընտրություն կիրականացվի ԱԺ-ում։

Ըստ օրենքի՝ պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Տեղեկությունը քիչ առաջ պաշտոնապես հաստատեցին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Նարե Գնունի