Եթե Արցախում ցեղասպանություն լինի, հուշակոթողներ չդնեք ու տարին մեկ ծաղիկ չբերեք... արցախցի

Եթե Արցախում ցեղասպանություն լինի, հուշակոթողներ չդնեք ու տարին մեկ ծաղիկ չբերեք... արցախցի

Հայաստանն ապրում է իր առօրյայով. երեկ ապրիլի 24-ն էր, հայերը՝ երեխաների հետ միասին, ծաղիկ խոնարհեցին Ծիծեռնաբարեդի հուշահամալիրում, ու ամենքը գնաց իր տուն: Վերջ, մի տարի կարելի է չհիշել հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգությունը:

Մեկ դար է անցել, այո՛, չպետք է մոռանանք, բայց պատմությունը հիշել պետք է նախևառաջ նրա համար, որպեսզի նորից նույնը չկրկնվի, հնարավորինս կանխվի ոճիրը: Իսկ մենք ի՞նչ ենք անում. արդեն 130 օր է լուռ հետևում ենք, թե ինչպես է 120 000 մարդ հայկական Արցախում ցեղասպանվում մեր աչքի առաջ: Գլուխներս տմբտմբացնում ենք ու... ոչինչ. միայն կոչեր, մեղավորների փնտրտուք, իսկ դրան զուգահեռ այդ 120 000 մարդու կյանքի օրերն են պակասում: Ե՞վ: Հասնելու ենք նրան, որ նոր հուշակոթող լինի՝ Աստված մի արասցե և մի քանի տասնյակ տարի հետո մեր սերունդները իրենց երեխաների հետ միասին գնան ծաղիկ խոնարհելու:

Ո՛չ, դա չէ այն, ինչ մեզնից՝ իրենց հայրենակիցներից սպասում են արցախցիներն այսօր: Ցեղասպանվելու վտանգի տակ ամեն օր ահը սրտներում լուսացնող արցախցիները հուսահատության ճիրաններում են, մինչ իշխանությունները պրոտոկոլային հայտարարություններ են անում՝ պայքարելու ենք, ուժեղ ենք... արդյո՞ք. իսկապե՞ս. ինչպե՞ս: Հարցեր, որոնց պատասխանը չկա:

Բայց կա հորդոր՝ հենց արցախցիների անունից: Մի արցախցի աղջիկ է գրել. վստահ ենք՝ շատերը ցավով, բայց կիսում են նրա կարծիքը....