Վառել, թե՞ չվառել, Նիկոլյան, թե՞ Նիկոլ. համացանցը ճամփում է ադրբեջանցիներին

Վառել, թե՞ չվառել, Նիկոլյան, թե՞ Նիկոլ. համացանցը ճամփում է ադրբեջանցիներին

Համացանցը «եռում է». Արամ Նիկոլյանի կատարմամբ Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ թշնամի պետության դրոշը վառելը դարձել է բուռն քննարկումների առարկա: Եվ սա հասկանալի է:

Նիկոլյանը, որին բերման էին ենթարկել Ոստիկանություն, իսկ ավելի ուշ ազատ արձակել, հայտարարեց. «Իմ արարքը բացառապես թասիբով հայի արարք էր»:

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մարզիկները որոշել են իրենց համար այդ նվաստացուցիչ միջադեպից հետո չմացնակցել Եվրոպայի առաջնությանը և հեռանում են ՀՀ-ից (բարի ճանապարհ, առանց հետդարձի):

Նիկոլյանի արարքը, ապա նաև սա, ցավոք, ի ցույց դրեցին «յան» ազգանունը կրողների մի զանգված (ստվար, ուղիղ այնքան, որքանը Նիկոլ ու ՔՊ է ընտրել), որոնց Նիկոլյանը նյարդայնացրել է, թշնամիների հեռացումը մեր երկրից հիասթափեցրել է ու նրանք, փրփուրը բերանին, փորձում են ապացուցել, թե դա վնաս է մեր երկրին:

Ու սա այն դեպքում, երբ Տեղ գյուղում սպանված չորս հայորդիների վրա հողը դեռ չի սառել, հարազատներն էլ սգում են նրանց մահը: 

Այդ դրոշը ուղղակի չպիտի մտներ Հայաստան:

Համացանցի արձագանքը համարժեք է՝ լրագրողներն, իրավաբաններն, քաղաքական ու հասարակական գործիչներն արձագանքում են իրենց դեմքով, այլ ոչ ՔՊ-ականների կողմից վճարվող, բայց ըստ էության հարկատուներիս փողերով բուծվող ֆեյք պրոֆիլներով:

Ահա նրանցից մի քանիսի կարծիքը.

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Բոլոր նրանց, ովքեր դեմ են Արամ Նիկոլյանի արարքին, առաջարկում եմ իրենց մարմնի սիրելի մասում դաջել (տատու անել) էդ կեղտոտ դրոշը, հետո ցույց տալ նիկոլին, որպես հավատարմության նշան»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Ադրբեջանի դրոշի համար դոշ տվողներին նայեք։
«5րդ շարասյուն» կոչվածը հրես ձեր աչքի առաջ է»:

Լրագրող Աշոտ Սաֆարյանը գրում է. «Որևէ մեկին որևէ բան ապացուցելու, աշխարհի աչքում թշնամուց ավելի ցիվիլ, իսկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու պատճառ վաղուց արդեն չունենք... Առնվազն 44-օրյա պատերազմից հետո... Վառել ա, լավ ա արել... Թքած ձեր սպորտային տոնախմբությունների վրա, եթե սահմանները դարձրել եք որբի գլուխ, իսկ թուրքի ուղիղ նշանառության տակ հայտնված գյուղացուն թողել եք մենակ... Թե բա երկրի հեղինակություն»:

Լրագրող Գոհար Սավզյանը հիշեցնում է. «Ադրբեջանի դրոշը դահլիճից հանելու հետ կապված հոգեխանգարմունքի մեջ ընկածների համար։ 2011 թ․ հոկտեմբերին Բաքվում անցկացվող աշխարհի բռնցքամարտի առաջնության ժամանակ մի խումբ ազերիներ հարձակում են գործել հայ մարզիկների վրա: Գազազած ազերիները մեկ-մեկ մտել են մրցումների անցկացման համար նախատեսված սպորտային համալիր, և, զբաղեցնելով ռինգին հնարավորինս մոտիկ տեղեր, սպասել են հայ մարզիկի ելույթին: Երբ մեր բռնցքամարտիկը և մարզիչները հայտնվել են ռինգի մոտ, ազերիները քարերով հարվածել են նրանց` բղավելով. «Հայեր, հեռացեք, ամոթ հրավիրողներին, Ղարաբաղ կամ մահ» և այլն…Մենամարտը դադարեցվել է, հայերը լքել են դահլիճը»:

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Թող Ադրբեջանի միջազգային վարկանիշը մերինից տասն անգամ բարձր լինի, բայց մենք կարողանանք պաշտպանել մեր Հայրենիքը: Թող աշխարհը մեզ դատապարտի Ադրբեջանի դրոշը սպորտային մրցաշարի բացման ընթացքում այրելու համար, բայց հայերը մարտի դաշտից ողջ և հաղթանակած վերադառնան:
Այո, ադրբեջանցիները չպիտի կարողանան մասնակցել Երևանում անցկացվող որևէ միջոցառման !!»:

ՀՀԿ Խորհրդի անդամ Արթուր Թովմասյանը գրում է. «5-րդ շարասյուն էին ուզում տեսնե՞լ: Հենա նայեք, թե ով է դոշ տալով պահում ադրբեջանի դրոշը»:

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյան. “Թող սա ձեզ, դաս լինի, որ հիմար որոշումներ չկայացնեք ու թշնամուն բերեք մեր երկիր։  Մի հատ էլ էդ թեմայով հերոսանայիք... 
Չհամարձակվե'ք, հետագա զարգացումներից որևէ հայ մարդու մեղադրել, հայի միակ մեղքն էն է, որ Հայաստանի ղեկը թշնամու ձեռքում է դեռ շարունակում մնալ ... 
Չորս ընտանիքի տանը 24 ժամ լույս է վառվում, իսկ դուք բերել էիք թշնամուն ներս ու էդ նույն տղաների փողով խնջույք էիք սարքել ... 
Հերթով ճամպրուկ կապե'ք, իրենց բերողն էլ իրենց հետևից պետք է գնա»:

ՀՅԴ-ական Գևորգ Ղուկասյանը գրում է. «Երբ տարբեր տրամաչափի քպ-ականներ խոսում են Հայաստանի միջազգային հեղինակությունից, դա նույնն է թե Ալիևը խոսի մարդու հիմնարար իրավունքներից ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքից»:

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը գրում է. «Տեղ գյուղում մեր տղաների զոհվելուց հետո, Հայաստանը պիտի դիմեր, որ չեղարկվեր ադրբեջանցիների մասնակցությունը:Ու չէր լինի այս ամենը:
Վերջ, էլ ասելիք չունեմ»:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Փաշինյանի աշխատակազմից հրահանգել են ազատել Արամ Նիկոլյանին Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարի պաշտոնից: Սպասելի էր, ինչ խոսք. այս իշխանության քայլերի հաջորդականությունը դարձել է շշմելու աստիճան կանխատեսելի...

Եվ մի բան էլ՝ Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է: Եվ շրջափակողը հենց այդ երկիրն է, որի դրոշի համար ոմանք այսօր կուրծք են ծեծում, թեև նույն ջանասիրությամբ կուրծքը չեն ծեծում 120 000 հայերի համար, որոնք սովամահ լինելու իրական վտանգի առջև են արդեն չորս ամիս ու գոյության պայքար են մղում: