Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանում այլևս չեն կարողանա օգտվել «Գուգլ Թարգմանիչ» ծառայությունից

Blog Image

Google ընկերությունն անջատել է «Գուգլ Թարգմանիչ» (Google Translate) ծառայությունը Չինաստանի օգտատերերի համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչի հայտարարությանը։

«Մենք դադարեցրել ենք Google Translate-ի աշխատանքը մայրցամաքային Չինաստանում գործածության ցածր մակարդակի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս ծառայության կայքից օգտատերերը կարող են անցնել Հոնկոնգում գրանցված Google Translate-ի էջ, որը, սակայն, հասանելի չէ մայրցամաքային Չինաստանում։

Send