10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի․ Կոպիրկին

10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի․ Կոպիրկին

ԵԱՏՄ-ի գոյության տասնամյա արդյունքները շատ ու շատ դրական են՝ չնայած աշխարհում տիրող շատ ծանր իրավիճակին և միության անդամ երկրների մարտահրավերներին։ Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» թեմայով Եվրասիական փորձագիտական ​​ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա հանդիպման համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Պետությունների ղեկավարները մայիսի 8-ին Մոսկվայում հաստատեցին, որ ԵԱՏՄ-ն, անգամ այս մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում, ցույց է տվել իր կայունությունը։ Այսօր ԵԱՏՄ-ն դարձել է արդյունավետ ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունն այս միության մասնակիցներից յուրաքանչյուրին բերում է կոնկրետ տնտեսական օգուտներ։ Եվ այդ մասին խոսում են տնտեսական ցուցանիշները»,- նշել է դեսպանը։

Կոպիրկինի խոսքով՝ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի։ 2023 թվականի վերջին Միության ընդհանուր ՀՆԱ-ի աճը հասել է 3,7%-ի, ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Աճի առաջատարներն են դարձել Հայաստանն ու Ղրղզստանը։

«Հայաստանը ԵԱՏՄ-ի ինտեգրման շրջանակներում գրեթե ամենակարևոր ձեռքբերողն հանդիսանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ համաշխարհային առաջատարների թվում է տնտեսական աճի առումով», - նշել է ՌԴ դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինը նաև ասել է, որ ԵԱՏՄ միջազգային օրակարգը և ԵԱՏՄ ակտիվ ժողովրդականացումը ինչպես միության երկրներում, այնպես էլ դրսում մնում են անվերապահ առաջնահերթությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրասիական տնտեսական միության համար։ Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի գործունեության սկզբունքը հիմնված է հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների շահերը։

«Ռուսաստանը հայ գործընկերներին հաջողություն է մաղթում ԵԱՏՄ-ի նախագահության կարգավիճակում։ Ռուսաստանը բարձր է գնահատում փոխշահավետ ու բազմաշերտ կապերը, որոնք զարգանում են Միության գործընկերների հետ, և մենք պատրաստ ենք հետագա համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունը»,- եզրափակել է նա։