Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ 

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։