Երկրում պատերազմ է. Փաշինյանը կմեկնի՞ Ուզբեկստան

Վաղը՝ սեպտեմբերի 15-ին Ուզբեկստանում կայանալու է Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները։
Կմեկնի՞ արդյոք Փաշինյանն Ուզբեկստան՝ մասնակցելու այդ գագաթնաժողովին, թե՞ պայմանավորված երկրում առկա վիճակով կհրաժարվի մասնակցել դրան։ Հարցի պատասխանը կառավարությունը դեռ չունի, թեև գագաթնաժողովի մեկնարկին մնացել է 24 ժամից էլ քիչ ժամանակ։
«Մենք նման հաղորդագրություն չենք տարածել, իսկ Փաշինյանի բոլոր պաշտոնական այցերի մասին ճիշտ ժամանակին լինում է հաղորդագրություն»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Իսկ ե՞րբ է ճիշտ ժամանակը․ պատասխան չկա։ Այս դեպքում սպասել է պետք՝ հասկանալու նաև, թե ինչպիսինն է Փաշինյանի վերաբերմունքը Հայաստանի և մեր պետականության պահպանման նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
Նարե Գնունի