Այսօր վթարի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Այսօր վթարի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։

Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պարեկը գտնվում էր թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում։