ԼՂ տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ նաև դեղորայք կա

ԼՂ տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ նաև դեղորայք կա

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է դեղերի ցանկը, որոնք ներառված են Հայաստանից տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետության կարիքների համար Հայաստանի առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի.

Հակամանրէային դեղեր

Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղեր

Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր

Հորմոններ

Անզգայացնող, ցավազրկող դեղեր

Ներարկման դեղեր

Ալերգիայի, անաֆիլաքսիայի դեղեր

Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր

Հակավիրուսային

Հակահիստամինային

Հակասնկային

Հակահերպեսային

Հեպատոպրոտեկտորներ

Հակամիգրենային

Հակաուռուցքային

Ակնաբուժական

Ախտահանիչներ

Աղեստամոքսային

Միզամուղ

Հակաբորբոքային

Հակափսխեցուցիչ

Հոգեմետներ: