ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց կներկայացնի՝ iPhone-ի գործառույթները սահմանափակելու համար

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը նախատեսում է դատական հայց ներկայացնել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Գրել է Bloomerg-ը։
Գործակալության տվյալներով՝ հայցը կարող է ներկայացվել մարտի 21-ին։ Գերատեսչությունը ընկերությանը մեղադրում է iPhone-ի ապարատային ծրագրային գործառույթների հասանելիությունն արգելափակելու համար։
Bloomberg-ը նշել է, որ հայցը կլինի երրորդ դեպքը վերջին 14 տարվա ընթացքում, երբ գերատեսչությունը դատի է տալիս Apple-ին՝ հակամենաշնորհային օրենքների խախտման համար։
Նոր հայցը կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների դեմ պայքարի շրջանակներում։
Վերջին անգամ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple-ին դատի է տվել 2012 թվականին։ Այդ ժամանակ դատը վերաբերել էր թվային գրքերի գների բարձրացմանը։ Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է փոխհատուցում վճարեր 450 մլն դոլարի չափով։