Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է

Արցախում անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է

Հուլիսի 6-ից Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներում գործող կետերում որպես աջակցություն` շաքարավազ և ձեթ է տրամադրվում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության թեժ գծի օպերատոր Իննա Մանուչարյանն ասել է, որ Արցախում փաստացի ապրող ցանկացած երեխա ստանալու է իրեն հասանելիք օգնությունը։

«Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է 0,5կգ շաքարավազ և 0,5լ ձեթ։ Բաշխման գործընթացը սկսվում է առավոտյան ժամը 10:00-ին և տևում մինչև 18:00-ն՝ հետևելով հովհարային անջատումների գրաֆիկին»,-նշել է Ի. Մանուչարյանը։