Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել, այս մասին MediaHub-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից
Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այս որոշումը:
«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը): Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,– ասացին դատախազությունից:
