ՔՊ պատգամավորի նոր թեկնածուն չի կողմնորոշվում՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ

Երեկ հայտնեցինք, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, քանի որ մեկնում է ՌԴ՝ զբաղեցնելու այնտեղ ՀՀ դեսպանի պաշտոնը։
Գրել էինք նաև, որ նրան փոխարինելու է ՔՊ նախընտրական ցուցակի հերթական համարը՝ Արմենուհի Ղազարյանը։
MediaHub-ը նրանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատրաստվում է վերցնել մանդատը։
«Այդ մասին վաղ է խոսելը, եկեք հետևենք օրենքով սահմանված ընթացակարգերին»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ղազարյանը։
Հարցին, թե ինքն ի՞նչ տրամադրվածություն ունի՝ վերցնե՞լ, թե՞ ոչ, մեր ՔՊ-ական զրուցակիցը պատասխանեց՝ Ձեր հարցին արդեն պատասխանեցի։
Նշենք, որ Արմենուհի Ղազարյանը «Nairi kindergarten»-ի հիմնադիր-տնօրենն է, համատեղությամբ նաև տնօրինում է Կ․Նիկողոսյանի անվան ՄԱԿ ՀՈԱԿ-ում։
Աշխատել է նաև որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Նարե Գնունի