49–ամյա կшխ ված կալանավոր՝ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում․ հայտնաբերվել է նաև նամակ

49–ամյա կшխ ված կալանավոր՝ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում․ հայտնաբերվել է նաև նամակ

«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերել են կալանավոր կախված վիճակում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա.-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ: Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Նավիկյանը։

Մարիաննա Արամյան