Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ռուսական «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում ցրել է արյան ճնշումը իջեցնելու մասին առասպելը, գրել է «Լենտա»-ն։
Հարցրել են, թե արդյոք ականջի մերսումը օգնում է ազատվել հիպերտոնիայից: Հաղորդման հյուրը բացասական պատասխան է տվել, Մյասնիկովը համաձայնել է կնոջ հետ:
Նա պարզաբանել է, որ նման ընթացակարգը կարող է իջեցնել արյան ճնշումը, եթե մարդը թուլանա, բայց այդ ազդեցությունը երկարատև չի լինի: «Իհարկե, դրանից ազատվել հնարավոր չէ, ինչի՞ մասին ենք խոսում», - եզրափակել է Մյասնիկովը: