Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ)

Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ)

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Երևանում բողոքի ակցիաներ են իրականցվում, պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները։

Արցախցիների ճակատագիրն անհանգստացնում է ոչ միայն երևանցիներին։ Այս պահին Գեղարքունիքի մարզում զոհվածների ծնողները փակել են Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Նորատուսի հատվածը։

«Ստեղծված վիճակով պայմանավորված՝ զոհվածների ծնողները դուրս են եկել փողոց․ թե՛ Մարտունուց, թե՛ Սևանից, թե՛ Գավառից մարդիկ դուրս են եկել, իրենց մտահոգությունն են հայտնում»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Նոտատուսի համայնքապետարանից մարդիկ չկան ակցիա իրականացնողների մեջ, սակայն, որևէ արգելք չի եղել։

Տեսանյութն՝ այստեղ

Նարե Գնունի