Հայաստանում ԵՄ առաքելությունն ըստ էության վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Զախարովա

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն ըստ էության վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իր պահանջարկը ցուցադրելու համար Արևմուտքը հրահրում է հակառուսական հիստերիա՝ կոչ անելով նախապատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական բախմանը, կոչ անելով Հայաստանին ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում»,- նշել է Զախարովան։