ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը վատթարացման միտում ունի. Սերգեյ Շոյգու

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է բարդ։ Ալմաթիում հանդիպման ժամանակ ՀԱՊԿ-ի իր գործընկերներին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ավելին, այն վատթարացման միտում ունի»,- ընդգծել է Շոյգուն։
Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառներից մեկը «Արևմուտքի երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունն է ուղղված միջազգային անվտանգության համակարգի տապալմանը»։
«ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը»,- շեշտել է է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։