Մnuկվայnւմ տղամարդը կրակnցներ է արձակել. hայտնի մարդnւ պատվիրված uպանություն է եղել (տեսանյութեր, լուսանկարներ)

Մnuկվայnւմ տղամարդը կրակnցներ է արձակել. hայտնի մարդnւ պատվիրված uպանություն է եղել (տեսանյութեր, լուսանկարներ)

Մոսկվայի արևմուտքում տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով մարդ է մահացել։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ֆիլի-Դավիդկովո շրջանի Ալեքսեյ Սվիրիդով փողոցի վրա։ 

Սպանվածը 34-ամյա Կոնստանտին Բալիշանսկին էր, ով հայտնի չմշկասահորդ է։

Դեպքի վայր են մեկնել քննիչները, RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Դատախազության տվյալներով՝ մեկ մարդ մահացել է։

Ականատեսները լսել են առնվազն ութ կրակոց: Այս մասին RT-ին հայտնել է արտակարգ դեպքի վայրի մոտ ապրող մի կին. «Փողոցից չորս կրակոց լսեցի, մի քանի վայրկյան անց ևս չորս կրակոց լսվեց։ Գրում են, որ ավտոմատից կրակել են, բայց դա ավելի շատ նման է եղել ատրճանակից կրակոցների՝ մենահատ կրակոցներ»։

Մոսկվայի արևմուտքում տղամարդուն սպանողին հայտնաբերել են ուժայինները։ Փոխհրաձգություն է եղել։ RT-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Սպանվածը 34-ամյա Կոնստանտին Բալիշանսկին է, ով հայտնի սքեյթեր է։ Սպանության վայրում հայտնաբերվել է 6 պարկուճ։

Կասկածյալը ծնվել է 1988 թվականին։ Նա առնվազն 15 անգամ կրակել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա։

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության՝ հանցագործությունը պատվիրված է եղել։ Մարդասպանը դիմադրել է և վիրավորվել։

Կադրեր են հայտնվել նաև զինված տղամարդու կողմից սպանված Կոնստանտին Բալիշանսկու բնակարանից. Կոնստանտինը հայտնի է եղել որպես Nike SB-ի ռուսական բաժնի լավագույն սքեյթեր։

Հարձակվողին շտապօգնության մեքենայով տարել են։

Կադրերն այստեղ