Իսրայելը ցանկանում է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ․ AP

Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից երկուշաբթի օրը հաստատված Գազայի հատվածում ռազմական գործողության նոր ծրագրերը նախատեսում են, որ Իսրայելի պաշտպանության ուժերը վերահսկողություն կհաստատեն ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ, հաղորդել է «Associated Press»-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների։
Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է մնա Գազայի հատվածում։
Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարվածներ կհասցնի «Համասին» և կխոչընդոտի նրա մասնակցությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխմանը։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ ծրագրի նպատակն է Համասի նկատմամբ ռազմական հաղթանակի հասնելը և Գազայում մնացած պատանդներին ազատ արձակելը։
Աղբյուրները նաև հայտնել են, որ Իսրայելը կապի մեջ է մի քանի երկրների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի շուրջ՝ ապահովելու պաղեստինցիների կամավոր վերաբնակեցումը Գազայի հատվածից այլ երկրներ։ Զրուցակիցներից մեկը նշել է, որ այս ծրագիրը կիրականացվի աստիճանաբար։