Մախաչկալայում ոստիկանության վրա հարձակվել են 4 զինյալներ․ այլ մանրամասներ (տեսանյութ, լուսանկար)

Նախնական տվյալներով՝ Մախաչկալայում ոստիկանության անձնակազմի վրա հարձակումն իրականացրել են 4 զինյալներ։ Նրանցից երկուսը վերացվել են, իսկ ևս երկուսը կարողացել են փախչել հանցագործության վայրից ոստիկանական մեքենայով։
Դաղստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք ոստիկան։
Մախաչկալայում փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվել են ՊՊԾ երկու աշխատակիցներ, հայտնել է SHOT-ը։
Երեք սպանված աշխատակիցներից բացի, զինյալները կրակել են օգնության հասած պարեկային ոստիկանության երկու աշխատակիցների վրա։
Տեսանյութում երևում է սպանված աշխատակիցներից մեկը ծառայողական մեքենայի կողքին, մինչդեռ հարձակվողներից մեկը շարունակում է կրակել նրա մոտ։
Հայտնի է, որ երկու զինյալ սպանվել է, իսկ առնվազն երկուսը փախուստի են դիմել։ 112-ի տեղեկությունների համաձայն՝ հարձակումը նախապես պլանավորված է եղել։ Հանցագործների մի խումբ նախապես ընտրել էր վայրը և կրակ էր բացել գնդացիրներից՝ անակնկալի բերելով ոստիկանությանը։
Մեկ ոստիկան ողջ է մնացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է Դաղստանի ՆԳՆ-ն։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու կրակ է բացել նրանց վրա։ Կան զոհեր։ Իրավապահ մարմինները ներկայումս աշխատում են»,- ասել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։
Կադրերն այստեղ