Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր մի բաժակ նռան հյութ խմեք

Շատ երկրներում նռան հյութը կոչվում է երիտասարդության և առողջության էլիքսիր, իսկ պտուղն ինքնին խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ օգտագործել։ Նռան հատիկներին և նրա հյութին վերագրվող հիմնական հետևանքների թվում են տարբեր տեսակի անեմիայի դեմ պայքարից մինչև շագանակագեղձի և այլ օրգանների քաղցկեղի դեմ պայքարը տղամարդկանց և կանանց մոտ:
Իհարկե, չի կարելի ժխտել այս ամթերքի ակնհայտ առավելությունները, բայց հարկ է ընդգծել. մրգի և դրա հյութի բուժիչ հատկությունները խիստ չափազանցված են ավանդական թերապևտիկ միջոցների և դեղամիջոցների համեմատ:
Նուռը նաև չի թողնում, որպեսզի անոթներում նստվածքներ առաջանան և նույնիսկ՝ ներծծում է դրանք:
Այն նաև կայուն է պահում է շաքարի և խոլեստերինի մակարդակը: Նռան հյութում չկան կալորիաներ, ինչպեսև բացակայում է խոլեստերինը, հագեցած յուղերը:
Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ նուռը վերացնում է կրծքի քաղցկեղի բջիջները: Նռան հյութը վերացնում է ազատ ռադիկալները, դանդաղեցնում է ուռուցքի աճը և այլ գործընթացներ, որոնք կապված են ռադիկալների հետ:
Նուռն օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար: Այս մթերքը նվազեցնում է անոթների բորբոքումը: