Մոսկվային վրա հասած տարերքի հետևանքով կան զոհեր

Մոսկվային վրա հասած տարերքի հետևանքով կան զոհեր

Մոսկվա գետից դուրս են բերել փորողների դիերը, որոնք շրջել են ստորգետնյա կոմունիկացիաներով՝ երեկ տեղի ունեցած անձրևի ժամանակ։

Նախորդ գիշեր երիտասարդ աղջկա դի էին հանել, լուսադեմին՝ երիտասարդ տղայի։ Նրանք հորեղբոր հետ ուսումնասիրում էին Մոսկվայի կոյուղագիծը, երբ հորդառատ անձրեւ սկսվել է։ Ջուրը չափազանց կտրուկ բարձրացել է, փորողները փախչելու հնարավորություն չեն ունեցել։

Իրավապահները պարզում են, թե քանի հոգի է եղել խմբում և կոնկրետ որտեղ կարող էր նրանց հարվածել տարերքը։ Մահացածներին հանել են Զարյադյե այգու մոտ գտնվող կոյուղուց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ մայրաքաղաքը հեղեղված է. հորդառատ անձրևը պատել է Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը: