ՌԴ մայրաքաղաքը հեղեղված է. հորդառատ անձրևը պատել է Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը (տեսանյութեր)

ՌԴ մայրաքաղաքը հեղեղված է. հորդառատ անձրևը պատել է Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը:
Ջրհեղեղ Դմիտրովսկոյե մայրուղում՝ Սելիգերսկայայից ոչ հեռու, ինչպես նաև Մարինա կայարանում։ Տրամվայները «լողում են» Ստրոգինոյում, իսկ մեքենաները՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկում։ Ջուրը հոսում է Խիմկիում, Յասենևոյում և Յուբիլեյնի պողոտայում: Ականատեսները կադրեր են տարածում սոցցանցերում։
Տեղատարափի անձրևների հետևանքով հնարավոր են վերգետնյա տրանսպորտի ուշացումներ։ Որոշ երթուղիներ կարող են փոխվել. զգուշացնում է Մոսկվայի տրանսպորտի վարչությունը։
Միաժամանակ, օդերևութաբաններն այսօր հայտնել են, որ կիրակի և երկուշաբթի վերջին տաք օրերն են։
Մոսկվայի «Պարկ 11» առևտրի կենտրոնում գտնվող DNS սարքավորումների խանութը ևս հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով։ Աշխատակիցների խոսքով՝ ջուրը լցվում է յուրաքանչյուր ճաքի միջով և կոյուղուց: Աշխատողները փորձում են վերացնել ջրհեղեղը, սակայն ապարդյուն։
Տեսանյութերը՝ այստեղ