«Միր» քարտերի գործունեության դադարեցումը վնասակար կլինի Հայաստանի համար․ Ակսակով

«Միր» քարտերի գործունեության դադարեցումը վնասակար կլինի Հայաստանի համար․ Ակսակով

«Միր» քարտերով գործունեությունը դադարեցնելու` հայկական բանկերի որոշումը վնասակար կլինի հատկապես Հայաստանի և նրա բնակիչների համար։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Պետական դումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը։

«Այս ամենը տեղի է ունենում ակնհայտորեն ամերիկացիների ճնշման ներքո: Իհարկե, սա կորուստ է Հայաստանի համար։ Որովհետև Հայաստանի շատ բնակիչներ և այնտեղ հաճախ այցելող Ռուսաստանի քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր, օգտվում են «Միր» քարտից։ Իրականում ավելի շատ մինուսներ կան հենց Հայաստանի համար։ Նրանք իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում»,- ասել է նա։

Ակսակովը նշել է, որ Ռուսաստանի համար հնարավոր է օգտագործել թվային ֆինանսական ակտիվներ։ «Մենք օրենք ենք ընդունել միջազգային վճարումների համար թվային ֆինանսական ակտիվների օգտագործման հնարավորության մասին, և այժմ այդ գործընթացը աստիճանաբար կզարգանա»,- նշել է պատգամավորը։

Աքսակովը կարծիքով՝ հայկական բանկերի նման որոշումը «լավ ազդանշան է նույն թվային ռուբլու օգտագործմանը հնարավորինս արագ անցնելու համար, օրինակ՝ Հայաստանի տարածքում փոխադարձ հաշվարկներում»։