Աղբյուր․ ոստիկանները բերման են ենթարկել «Դերժավայի» Արկադիի թիկնապահին (տեսանյութ)

Աղբյուր․ ոստիկանները բերման են ենթարկել «Դերժավայի» Արկադիի թիկնապահին (տեսանյութ)

MediaHub.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանում բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի» Արկադիի թիկնապահներից մեկին։ Ըստ մեր աղբյուրի՝ իրավապահների ներկայացված հիմնավորումն այն է, որ արգելված է մայրաքաղաքում թիկնազորով շրջելը։ 

Նշենք, որ ինքը՝ Արկադի Համբարձումյանն անցնում է մի շարք քրեական գործերով։ Դեռ մարտի յոթին գրել էինք, որ Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նարե Գնունի

Տեսանյութը՝ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից