Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից, այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

Ամերիկյան վարչակազմը երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, հայտարարություն է արել ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ ԱՄՆ առաջնորդի վերաբերմունքի վերաբերյալ։

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ Թրամփը «հիասթափվում է»։ Սակայն Սպիտակ տունը չի բացատրել պատճառները։ Չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչն է այդքան նյարդայնացրել ամերիկացի առաջնորդին։

Սպիտակ տունը շեշտել է, որ Ուկրաինայում ճգնաժամը լուծելու համար հակամարտության կողմերը պետք է բանակցություններ սկսեն։