Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ասիմետրիկ խալը քաղցկեղի առաջացման վտա՞նգ է պարունակում

Blog Image

Խալերը մաշկի առանձին հատվածները գունավորող, ինքնատիպ դեկորատիվ զարդ են համարվում: Որոշ դեպքերում դրանք ծննդյան օրվանից են առկա, երբեմն էլ՝ տարիքի հետ են ի հայտ գալիս եւ առավելապես բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց մոտ են առկա՝ 10-40 հատ, հաղորդում է Medical Daily-ն:

Շատերը փորձում են, կախված տեղանքից, ինչ-որ իմաստ հաղորդել խալին: Ինչեւիցէ, այդ հարցին այսօր չենք անդրադառնա: Կարեւորն այն է, որ խալերը, մեծ ի մասամբ, վտանգավոր չեն մարդու առողջության համար:

Այդուհանդերձ, մաշկաբանները գոհ կլինեն, եթե ստորեւ բերված մի քանի տեղեկություններին ծանոթանաք:

1.        Մաշկի քաղցկեղի տեսակներից մեկը՝ մելանոման, կարող է խալի մեջ կամ մերձակայքում զարգանալ:

2.       Վաղ ախտորոշված մելանոման լիովին բուժման է ենթակա:

3.       Մելանոմայի առաջին ախտանշանը սովորաբար խալի փոխակերպումը կամ նոր խալի առաջացնումն է:

4.       Մաշկի վիճակը եւ մելանոմայի առկայությունը կարող եք ինքնուրույն ստուգել:

Ճիշտ է՝ խիստ հազվադեպ՝ մեկը միլիոնի հարաբերությամբ, բայց խալերը եւս կարող է քաղցկեղի վերածվել: Կոլումբիայի համալսարանի մասնագետների խորհրդով, ստորեւ մի քանի նախանշաններ ենք բերել, որոնց առկայությունը ինքներդ կարող եք ստուգել:

1.       Խալի չափերի փոփոխություն,

2.       Խալի մակերեսի անհարթություններ,

3.       Սիմետրիայի բացակայություն,

4.       Գույնի փոփոխություն:

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խալերը կանանց մոտ կարող են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ պարունակել: Մասնավորապես, 15 եւ ավելի խալ ունեցող 74500 կանանց վերագրվող բժշկական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վեջիններս, ոչ մի խալ չունեցողների հետ համեմատությամբ, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու 35 տոկոսով բարձր ռիսկի են ենթարկվում: Խոսքն այն մասին չէ, որ խալերի առկայության եւ հիվանդության միջեւ կոռելյացիա է գործում: Պարզապես խալեր ունեցող մարդկանց մոտ հորմոնների առավել բարձր մակարդակ է նկատվում, ինչը կարող է քաղցկեղի առաջացման հավելյալ ռիսկ խթանել:

Այդուհանդերձ, շտապենք մեկ անգամ եւս հիշեցնել, որ խալերը մեծ ի մասամբ անվտանգ են: Եթե վերը նկարագրված փոփոխություններից որեւէ մեկը առկա չեն ձեզ մոտ, հանգիստ կարող եք կյանքը վայելել: Հակառակ դեպքում բժշկին կամ մաշկաբանին տեսակցելը կարող է օգտակար լինեն: Վաղ ախտորոշման դեպքում խալը կարող է, առանց որեւէ բուժման, ամբողջությամբ հեռացվել:

Send