Թեժ մարտեր են, կրակոցը չի դադարում․ Ջերմուկի բնակիչ

Թեժ մարտեր են, կրակոցի ձայնը չի լռում,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Ջերմուկի բնակիչներից մեկը։
«Մենք, տղամարդկանցով, հերթապահություն ենք իրականացնում։ Կանանց ու երեխաներին հեռացրել ենք, հիմա էդ առումով հանգիստ ենք, մնում ենք մեր հողում, որ մեզ պաշտպանենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիների շրջանում վիրավորներ չկան, վնասված ենթակառուցվածքներ, մեր զրուցակիցը նշեց, որ նման բան չի լսել, բայց որ լիներ, հաստատ կիմանար, քանի որ քաղաքում լուրերը շատ արագ են տարածվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հարվածում են ՀՀ սուվերեն տարածքին՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 105 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։
Նարե Գնունի