Մարդկանց հոսքը չի դադարում, մոտ վեց հազար հոգի Ստեփանակերտի հրապարակում է

Մարդկանց հոսքը չի դադարում, մոտ վեց հազար հոգի Ստեփանակերտի հրապարակում է

Հայաստանում և Արցախում բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիները որևէ պարագայում չեն հանդուրժելու Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այսօրվա հայտարարությունը հենց դա էր ենթադրում, որ ինքը ցավալի հերթական փաստաթուղթն է ստորագրելու։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը MediaHub.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում այս պահին ժողովուրդը դուրս է եկել փաստելու, որ Նիկոլ Փաշինյանն անգամ լումա չունի ներդրած Արցախի անկախության մեջ և չի կարող որոշել Արցախի ճակատագիրը։

Դավիթ Գալստյանը նշեց, որ մոտ 5-6 հազարից ավել մարդ կա Ստեփանակերտի հրապարակում: 

«Մարդկանց հոսքը չի դադարում, շարունակում են գալ, լավ կլինի, որ Հայաստանում էլ եղած տեմպը շարունակվի»,- ասաց Գալստյանը։

Նարե Գնունի