Նարկոլոգը նշել է, թե ում մոտ է ալկոհոլն ամենից արագ ցիռոզ առաջացնում

Ալկոհոլն ամենից արագ լյարդի ցիռոզ է առաջացնում հեպատիտով հիվանդների մոտ։ Զգուշացրել է հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Խոլդինը NEWS.ru-ի հետ զրույցում։
Ըստ Խոլդինի՝ եթե մարդ ունեցել է կամ տառապում է հեպատիտից, ապա նա պետք է ամբողջությամբ բացառի ալկոհոլը իր սննդակարգից։
Նա ընդգծել է, որ էթանոլը ոչնչացնում է հիվանդությունից թուլացած լյարդի բջիջները։ Արդյունքում բջիջները մահանում են, փոխարինվում են ճարպային հյուսվածքով, իսկ վնասված օրգանը չի կարող նորմալ գործել։ Ալկոհոլի հետագա օգտագործման դեպքում լյարդը մեծանալու է և ցավ է առաջանելու։
«Եթե դուք հրաժարվեք ալկոհոլից և հետևեք բուժման վերաբերյալ բժիշկների առաջարկություններին, կարող եք հաղթահարել հիվանդությունը: Բայց հարկ է հիշել, որ նույնիսկ առողջ մարդու համար չկա ալկոհոլի անվտանգ չափաբաժին», - եզրափակել է Խոլդինը: