Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էդինբուրգյան տաճարում Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հիշատակի արարողություն է անցկացվում

Blog Image

Եղիսաբեթ II-ի դագաղը տեղադրվել է Էդինբուրգի Սուրբ Էգիդիուսի տաճարում, որտեղ անցկացվում է արքայազների ավանդական սգո արարողությունը, հայտնում է DailyMail-ը։

Չարլզ III թագավորը, թագուհի-կոնսորթ Քամիլան, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն եւ արքայազն Էդվարդը ժամանել են տաճար: Տաճարում տեղի կունենա հիշատակի արարողություն, որը կոչվում է արքայազների հսկողություն։

Դագաղի վրա, որը ծածկված է Շոտլանդիայի թագավորական դրոշով եւ զարդարված ծաղկեպսակով, դրվել է Նորին մեծության թագը։ Սա բրիտանական թագավորական ավանդույթներից ամենահինն է, այն առաջին անգամ արվել է 1540 թվականին՝ Յակով V թագավորի համար:

Եղիսաբեթ II-ի դագաղը Էդինբուրգի տաճարում կմնա 24 ժամ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ թագուհուն, որից հետո նրան ինքնաթիռով կտեղափոխեն Լոնդոն։

 

Send