Թրամփը հրամայել է չեղարկել Պենտագոնում Մասկի ճեպազրույցը Չինաստանի մասին

 Թրամփը հրամայել է չեղարկել Պենտագոնում Մասկի ճեպազրույցը Չինաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հրամայել է չեղարկել Պենտագոնի ճեպազրույցը, որում ԱՄՆ կառավարության արդյունավետության նախարարության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը պետք է բացահայտեր Վաշինգտոնի ծրագրերը Պեկինի հետ հակամարտության դեպքում, գրել է Axios պորտալը։

«Ի՞նչ է, գրողը տանի, այստեղ անում Մասկը: Համոզվեք, որ նա չգա», - Թրամփի խոսքերն է մեջբերել բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրը պարբերականին ասել է, որ նախագահը «անձնապես հրամայել է անձնակազմին չեղարկել» հանդիպումը:

Սպիտակ տան սեփականատերը «դեռ շատ է սիրում Իլոնին», բայց նրա համար էլ կան որոշակի «կարմիր գծեր»։