Փաշինյանի դեմքի արտահայտությունը վկայում է՝ «բանը բուրդ է». լուսանկարներ

Փաշինյանի դեմքի արտահայտությունը վկայում է՝ «բանը բուրդ է». լուսանկարներ

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարությունը:

Մամուլի հաղորդագրությունը լակոնիկ է՝ քննարկվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Հասկանալի է, որ նման ներկայացուցչական կազմով ՊՆ այցելելը՝ փոխվարչապետեր, ֆինանսների նախարար, Կառավարության աշխատակազմի ղեկավար և այլք, նշանակում է, որ քննարկել են այլ հարցեր ևս, որոնք դուրս են մնացել հրապարակման ենթակա լինելու հատվածից:

Սակայն երբ ուշադիր նայում ենք լուսանկարները, պարզ է դառնում՝ ով ինչ էլ որ քննարել է, դրական որևէ արդյունք ի հայտ չի բերել և մեր վիճակը, ինչպես կասեր ժողովուրդը, «բուրդ է». Փաշինյանի, փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի, Արայիկ Հարությունյանի դեմքներին դաջված է «ոչ մի լավ բան սպասել պետք չի» ուղերձը: