Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

Shamshyan.com -ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ  այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և քաղաքացի Միքայել Մանուկյանի միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին:

Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներեր՝ Մ. Մանուկյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: