Այս բանջարեղենը քաղցկեղի, միզուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է

Այս բանջարեղենը  քաղցկեղի, միզուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցն է

Բուժիչ հատկություններ ունեն նեխուրի բոլոր մասերը։ Արմատն օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, ունի արյունաստեղծ, ցավամոքիչ, հակաբորբոքային, հակասկլերոտիկ հատկություններ։

Նեխուրի ցողունները պարունակում են մեծ քանակությամբ PP, E, K, C, B1, B2, B5 վիտամիններ։ Այս արմատային մշակաբույսի բարակ ցողունից օրգանիզմն ստանում է C և A վիտամինների օրական անհրաժեշտ ծավալի մինչև 8%-ը: Բուրավետ բույսը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր՝ ցինկ, երկաթ, սելեն, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում: Նեխուրի ցողունները հարուստ են նիկոտինային և գլուտամինաթթուներով, գլյուկոզիդներով և ֆլավոնոիդներով։

Նեխուրը պարունակում է վիտամիններ, սպիտակուցներ, հանքանյութեր, դրանք կայուն վիճակում են պահում մարդու օրգանիզմը։ Բույսը պարունակում է նաև օգտակար ամինաթթուներ (ասպարագին, թիրոզին, կարոտին), մանրաթել, ինչպես նաև խոլին, սպիտակուց և ապիոլ, որը նեխուրին յուրահատուկ, մի փոքր աղի համ է հաղորդում։ Լեղապարկի և երիկամների հիվանդություններով տառապողները աղի փոխարեն օգտագործում են նեխուրի ցողուններ։

Նեխուրը հաջողությամբ կարող է լուծել առողջական որոշ խնդիրներ, եթե մշակաբույսը պարբերաբար կիրառվի առողջ սննդակարգում։ 

Նեխուրի ցողուններն օգտակար են միզուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում, քանի որ ունեն միզամուղ ազդեցություն և նպաստում են ավելորդ հեղուկի ակտիվ հեռացմանը օրգանիզմից։

Նեխուրում մագնեզիումի և երկաթի օպտիմալ պարունակությունը կարող է կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը և զգալիորեն դանդաղեցնել օրգանիզմում ուռուցքաբանական պրոցեսը։

Հիպոգլիկեմիկ հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել շաքարախտի բուժման համար։ Պարբերաբար ուտելով նեխուրի ցողունները՝ դիաբետիկները կարող են զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Բուրավետ արմատային մշակաբույսում ակտիվ միացություններ  ֆտալիդները, կալցիումը, նատրիումը, կալիումը և մագնեզիումը, օգնում են նվազեցնել արյան ճնշումը:

Նեխուրի ցողունը դրական է ազդում նաև նյարդային համակարգի վրա՝ պաշտպանում է սթրեսից, գերհոգնածությունից և լարվածությունից, օգնում է կենտրոնացնել հիշողությունն ու ուշադրությունը, ապահովում է հանգիստ և առողջ քուն։

Նեխուրը գործնականում չի պարունակում կալորիա (100 գ - 18 կկալ): Օգնում է նորմալ նյութափոխանակությանը, ուստի սննդաբաններն առաջարկում են քաշը կորցնելու մեթոդներ, որոնց հիմքում նեխուրի ցողունն է։ Մթերքում վիտամին C-ի բարձր պարունակությունն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։