Արյան ճնշումը արագ նվազեցնելու երկու պարզ միջոց․ գիտեի՞ք

Գաղտնիք չէ, որ որոշ մթերքներ կարող են թեթեւացնել տարբեր հիվանդությունների ախտանիշները, այդ թվում՝ արյան ճնշման իջեցմանը նպաստել։ Սխտորն ու կոճապղպեղը, շարունակել է մասնագետը, նույնպես բարենպաստ ազդեցություն ունեն արյան ճնշման վրա։ Այս միջոցները նպաստում են անոթային պատերի ռեֆլեքսային թուլացմանը՝ կանխելով սպազմերը։ Իսկ մուգ շոկոլադը, նշել է բժիշկը, օգնում է նոսրացնել արյունը։
Սրտաբանը խորհուրդ է տվել, որ մարդիկ, ովքեր տառապում են արյան խրոնիկ բարձր ճնշումից, օրական 1-2 փոքր կտոր մուգ շոկոլադ ուտել, որը պարունակում է ավելի քան 70% կակաո։
Բժիշկն ընդգծել է, որ եթե արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեք, չպետք է հրաժարվեք դեղերից և հույսը դնեք միայն սննդի վրա։