Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու են «ջունգլիների օրենքները»

Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու են «ջունգլիների օրենքները»

Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Որովհետև որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:

Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու են «ջունգլիների օրենքները», և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:

Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվեն, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:

Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:

Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան առանց վարորդ խորտակման է մղվելու»,- հավելել է պատգամավորը։