Ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե մեկ ամիս շարունակ ամեն օր կոճապղպեղ ուտեք

 Ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե մեկ ամիս շարունակ ամեն օր կոճապղպեղ ուտեք

Կոճապղպեղն օրգանիզմի վրա ամրապնդող, առույգացնող, հակաբորբոքային ազդեցությամբ վիտամինների, միկրոէլեմենտների, եթերայուղերի շտեմարան է:

1. Պայքար ցելյուլիտի դեմ:
Ցելյուլիտի դեմ պայքարող կոճապղպեղով սկրաբն օգնում է տաքացնել մաշկն ու լավացնել արյան շրջանառությունը հյուսվածքներում, վերացնել այտուցները և այդպիսով քչացնել նարնջի կեղևի ի հայտ գալը մաշկի վրա:

2. Նյութափոխանակության արագացում և սրտխառնուքից ազատում:
Եթե դուք մարսողության ու աղիների աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեք, կարելի է մի կտոր կոճապղպեղ ծամել կամ մի կտոր թարմ կոճապղպեղի արմատ ավելացնել թեյի մեջ:

3. Հակաուռուցքային էֆեկտ:
Կոճապղպեղի մեջ պարունակվող նյութերն ունակ են կանխել քաղցկեղն ու թեթևացնել հիվանդի վիճակը քիմիաթերապիայի ընթացքում:

4. Իմունիտետի ամրապնդում:
Ասկորբինաթթվի, A, B վիտամինների խմբի, ցինկի, կալցիումի, յոդի, բնական հակաբիոտիկների բարձր պարունակության շնորհիվ կոճապղպեղն օրգանիզմի վրա ամրապնդող ազդեցություն է գործում ու բարձրացնում է զանազան հիվանդությունների դեմ դիմադրողականությունը:

5. Ցավազրկում:
Կոճապղպեղը գերազանց պայքարում է բորբոքային պրոցեսների ու ցավի դեմ, այդ թվում՝ նաև ինտենսիվ մարզումներից հետո` մկանային ցավի, կանանց դաշտանային ցիկլի պարբերական ցավերի, ինչպես նաև արթրիտի դեմ:

6. Գլխուղեղի աշխատանքի խթանում:
Կոճապղպեղի գործածությունը դանդաղեցնում է ծերացման պրոցեսներն ու գլխուղեղի բջիջների մահը և ընդդիմանում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում նաև՝ Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների զարգացմանը: Բացի դրանից, կոճապղպեղի արմատը բարելավում է բոլոր կոգնիտիվ ֆունկցիաները ու օգնում է հիշողության աշխատանքին:

7․ Օգնում է նիհարել:
Այսպես կոչված, այրող նյութերի մեծ քանակի հաշվին կոճապղպեղը շատ լավ խթանում է նյութափոխանակությունը ու փակում է ախորժակը: Առաջին և երկրորդ կերակրատեսակների, ինչպես նաև ըմպելիքների մեջ կոճապղպեղ ավելացրեք թարմ և աղացած, փոշի վիճակում: Կոճապղպեղով թեյ կարելի է խմել ուտելուց կես ժամ առաջ. Այդպես դուք ավելի քիչ կուտեք, իսկ գիշերը խմեք մի բաժակ կեֆիր` աղացած կոճապղպեղով, դարչինով և մի քիչ կարմիր աղացած պղպեղով: