Մանկավարժները մտան Կառավարության շենք՝ հանդիպման

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող մանկավարժներին կընդունի Կառավարության ներկայացուցիչը: Այս մասին MediaHub-ին հայտնեց ակցիային մասնակից մանկավարժներից մեկը:
Նա ասաց, որ տեղյակ չեն, թե որ պաշտոնյան է իրենց ընդունելու, բայց փոխանցել են, որ 4-5 հոգանոց խումբ կազմեն ու մտնեն ներս:
Հիշեցնենք, երկու օր առաջ ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող մանկավարժներին ընդունել էր նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն մեզ հետ զրույցում նրանցից մեկն ասել էր, որ դժգոհ են, քանի որ որևէ արդյունք այդ հանդիպումը չէր տվել և բողոքի ակցիան շարունակելու են այսօր Կառավարության շենքի մոտ: