Քաղաքացու մեքենան տարել են «պլաշադկա»՝ nչ իր մեղքnվ Փաշ ինյանի ավտnշարաuյան մեջ hայտնվելnւ համար

Ֆեյսբուքյան «Տուգանք» խմբում մի քաղաքացի պատմել է երկու օր առաջ իր գլխին եկածը, թե ինչպես են պարեկները «Դվին» հյուրանոցի մոտ կանգնեցրել իր մեքենան և Պռոշյան-Պարոնյան խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեջ ակամա հայտնվելու պատճառով մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։
Ընդ որում, որևէ բացատրություն չեն տվել, որևէ արձանագրություն չեն կազմել, ու երկու օր է՝ մեքենան հետ չեն տալիս։ Հյուսիսկորեական մեթոդներով պատժում են քաղաքացուն՝ «մեծարգո վարչապետի» մահաբեր ավտոշարասյան մեջ հայտնվելու համար, ընդ որում՝ հենց պարեկների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։
Համենայնդեպս, այդպես է հասկացվում քաղաքացու՝ ֆեյսբուքյան խմբում կատարած գրառումից, որը, ի դեպ, անանուն է․ հավանաբար քաղաքացին վախեցել է, որ մի հատ էլ իր գրառման պատճառով կարող են իր հետևից գալ, ուստի անանուն է որոշել հանդես գալ։
Ներկայացնում ենք գրառումը՝ ամբողջությամբ․
«Բարև Ձեզ։ 2 օր առաջ երեկոյան ժամին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում կանգնած էի և պետքա ձախ թեքվեի։ Մի ոստիկան դիմացս էր, մեկը ավելի ներքև` ձախ կողմում։ Դիմացիս ոստիկանը հրահանգ տվեց քշելու՝ «քշի, քշի արագ» ու երբ քշեցի, էն մյուսը ասեց կանգնի գոռալով ու հայտնվեցի վարչապետի կալոնայի դիմաց խաչմերուկի մեջտեղում էն բանից հետո, երբ դիմացիս ոստիկանի հրահանգով քշել էի ու ստեղծեցի վթարային իրավիճակ ու որ էլ բան չէր մնում անելու՝ արագ ազատեցի խաչմերուկը։ Դվին Հոլի դիմաց կանգնացրին առանց բառ ասելու, առանց հարց ու փորձ անելու, առանց արձանագրություն կազմելու տարան տուգանային հրապարակ։ Արդեն 2-րդ օրն ա, ինչ մեքենաս չեն տալիս, ասելով թե` վարչության պետի ցուցումով ա։ Ինչ անեմ, ինչ խորհուրդ կտաք»։
Ի դեպ, մեկնաբանությունների դաշտում քաղաքացիները հիշել են, թե Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը երկու տարի առաջ վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ սպանելով նրան ու նրա չծնված երեխային, բայց այդպես էլ ոչ ոք պատասխան չտվեց։
Վահե Մակարյան