Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

ԵՄ դիտորդների տեղակայմամբ ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց․ ԱԳ փոխնախարար

ԵՄ առաքելության տեղակայումն առաջացրեց որոշակի հարցեր, և դրա ուղղությամբ մենք շարունակում ենք բացատրական աշխատանքներ տանել։ Այդ մասին այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ինչո՞վ մեզ նպաստեց։

Պարույր Հովհաննիսյանը նկատեց՝ Իրանն էլ էր այս հարցի առումով բավականին զգայուն, բայց դրական արձագանքեց այս առաքելությանը։

«Իրանի դեսպանն ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում։ Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում պատկերն այլ է։ Պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք։ Սահմանում պրովոկացիաների դեպքերը նվազել են։ Բացի այդ, ավելի լայնամասշտաբ պրովոկացիան կանխվեց»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send