Քանի արցախցի ընտանիք կարող է ընդունել Երևանը համայնքի բյուջեի հաշվին

ՀՀ Կառավարությունը նախապես հայտարարել է, որ 40 հազար արցախցի ընտանիքի կարող է ընդունել Հայաստանի Հանրապետությունում։
Տեղեկություններ կան, որ Կառավարության նպատակն է բռնի տեղահանված արցախցիներին հիմնականում մարզերում բնակեցնել։
MediaHub-ը հետաքրքրվեց, թե Երևանի քաղաքապետարանը ինչ քայլեր է ձեռնարկում բնակիչներին աջակցելու ուղղությամբ, մասնավորապես՝ քանի ընտանիք կարող է ընդունել համայնքի բյուջեի հաշվին:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաշվառման ու բավարարման գործընթացը իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
«Երևանի քաղաքապետարանը կառավարության գործընկերների հետ կապի մեջ է: Նախօրեին Երևանի քաղաքապետարանը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները»,- տեղեկացրեց նա։
Հիշեցնենք, այսօր ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Լիաննա Թորոսյան