Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Մեջլումյանը, որը օրեր առաջ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
MediaHub-ի տեղեկություններով՝ Մեջլումյանն արդեն ազատ է արձակվել։ Մեջլումյանը մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։
Հիշեցնենք նաև, որ երեկ հարցաքննության է հրավիրվել նաև Երեւանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի ՔՊ-ական պետ Տարոն Միրոյանը։
Լիաննա Թորոսյան